
Նախաճաշից հրաժարվելը վնասակար է

Վերջերս կատարված հետազոտությունը, որը հրապարակված է Journal of Psychology-ում, ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր չեն հրաժարվում նախաճաշից, ավելի քիչ են նախատրամադիր սիրտ-անոթային հիվանդությունների եւ շաքարախտի։
Փորձագետները 21-ից մինչեւ 60 տարեկան 49 մարդու խնդրել են վեց շաբաթվա ընթացքում ամեն օր սնունդ ընդունել արթնանալուց հետո երկու ժամվա ընթացքում կամ էլ մինչեւ կեսօր քաղցած մնալ:
Նրանք կարող էին ընտրել ցանկացած կերակրատեսակ, սակայն շատերը գերադասել են ավանդական նախաճաշը փաթիլներով, տոստերով եւ հյութով: Թեստից առաջ եւ հետո գիտնականները գրանցել են մասնակիցների նյութափոխանակության ցուցանիշները:
Նրանք նաեւ կատարել են ճարպաբջիջների բիոպսիա՝ պարզելու, թե ինչպես են գործում այն 44 գեներն ու սպիտակուցները, որոնք պատասխանատու են նյութափոխանակության համար: Հետազոտության ընթացքում պարզվել է, որ նախաճաշերը նվազեցնում են այն գեների ակտիվությունը, որոնք կապված են ինսուլինառեզիստենտության հետ, եւ նորմայի սահմաններում են մեծացնում արյան մեջ շաքարի պարունակությունը, ինչը ժամանակի հետ կարող է օրգանիզմը պաշտպանել շաքարախտից եւ սրտի հիվանդություններից: Ըստ որում այն լրացուցիչ կալորիաները, որոնցով իրենց ծանրաբեռնում են նախաճաշել սիրողները, օրգանիզմին էական վաս չեն պատճառում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: