
Որ երկրներն են ավելի շատ դեղորայք ուղարկել Հայաստանին՝ օգնության կարգով

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2016 թվականին մարդասիրական օգնության կարգով Հայաստան է առաքվել 7506.2 տոննա ապրանք՝ 45.6 մլն դոլար մաքսային արժեքով։
Արժեքային առումով այդ ապրանքների կեսից ավելին՝ 23.1 մլն դոլար, կազմել է դեղագործական մթերքը։
2016 թվականին Հայաստանին մարդասիրական օգնության կարգով դեղագործական մթերք են ուղարկել 37 երկրներ։
Առաջին տեղում Շվեյցարիան է (7.7 մլն դոլար), որին հաջորդում են ԱՄՆ-ը (3.4 մլն դոլար), Տայվանը (2.4 մլն դոլար), Ճապոնիան (1.65 մլն դոլար) և Հնդկաստանը (1.6 մլն դոլար)։