Բաժիններ՝

Սամվել Կարապետյանը «Հեռուստամարաթոն-2017»-ին նվիրաբերել է 2 միլիոն 250 հազար դոլար

«Բերքառատ Արցախ» խորագրով «Հեռուստամարաթոն-2017»-ը Երևանի ժամանակով կեսգիշերին ստացվել է շուրջ 3 միլիոն 849 հազար 571 դոլարի նվիրատվության խոստում։ Ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերել է 2 միլիոն 250 հազար դոլար։ Այս մասին Լոս Անջելեսում ընթացող «Հեռուստամարաթոն-2017»-ի ժամանակ հայտարարեց «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը։ «Պարոն Սամվել Կարապետյանը մշտապես սատար է կանգնում Հայաստանում ու Արցախում կատարվող ծրագրերին։ Այս տարի համահայկական հիմնադրամին նա որոշել է նվիրաբերել 2 միլիոն 250 հազար դոլար»,- ասաց Արա Վարդանյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Վարդանյան ընտանիքը հիմնադրամին է փոխանցել 125 հազար դոլար, «Վալեքս գրուպը»՝ 100 հազար դոլար։ Զանգեզուրի պղնձամոլիբդենի կոմբինատը նվիրաբերել է 350 հազար դոլար, «Մաքուր երկաթ» ընկերությունը՝ 41 հազար դոլար։ Դրամահավաքի ժամանակ հայտարարվեց, որ այս տարի մեծ ակտիվություն է ցուցաբերում իրանահայ համայնքը։ Հենրիկ ու Ադրինե զույգն Իրանից նվիրաբերել է 100 հազար դոլար։ Գերմանիայի հայերի կողմից նվիրաբերվել է 840 հազար դոլար, հունահայերից կողﬕց՝ 21 հազար դոլար։

Դրամահավաքին են միացել ու իրենց նվիրատվություններ են կատարում Հայաստանի ու սփյուռքի դպրոցները, անհատներն ու տարբեր կազմակերպություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս