Բաժիններ՝

«Անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարական ծրագրին զուգահեռ մշակել և իրականացնել կարճաժամկետ կոնկրետ ծրագրեր»

«Նախկինում անդրադարձել էինք թվային օրակարգի կարևորության և այդ ոլորտում կառավարության համակարգված քաղաքականության իրականացման հարցին: Նշվածի համատեսքստում ավարտին են հասցվում Հայաստանի թվային օրակարգ 20-30 երակարաժամկետ ռազմավարության աշխատանքները»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով թվային օրակարագի մշակման ընթացքի և 2018 թ. գործողությունների ծրագրին։

Ըստ նրա՝ անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարական ծրագրին զուգահեռ մշակել և իրականացնել կարճաժամկետ կոնկրետ ծրագրեր։

Կ.Կարապետյանը համապետական գործադիր մարմնի ղեկավարներին հանձնարարեց եռօրյա ժամկետում կառավարության աշխատակազմ առաջարկություններ ներկայացնել ըստ ոլորտների թվայնացման փոխակերպումը համակարգող պատասխանատու բարձրաստիճան պաշտոնատար անձանց թեկնածությունների վերաբերյալ, նաև երկշաբաթյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել 2018 թ. թվային փոխակերպման գործողությունների ծրագրի վերաբերյալ , որպեսզի ստանան նաև թվային Հայաստան հիմնադրամի կարծիքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս