Բաժիններ՝

ճակատագրական հարված՝ հասարակությանը

«Մենք արձանագրեցինք, որ մի հիմնարար որոշում է կայացվել՝ կրթության ֆինանսավորումն ինջեցնել մյուս ոլորտների հաշվին, ինչը ճակատագրական հարված կարող է հասցնել մեր հասարակությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը:

Նա նկատեց, որ միջնաժամկետ ծախսային ծրագրում կառավարությունը նախատեսում է ՀՆԱ-ի մեջ կրթական բյուջեն իջեցնել մինչև 1.8 տոկոս, ինչը, նրա խոսքով, կատաստրոֆիկ ցուցանիշ է. «Հաշվի առնելով նաև այն անհավասարությունը, որը գոյություն ունի մեր երկրում ռեգիոնների և Երևանի միջև, մենք հետագայում կարող է ընդհանրապես չունենանք այն ռեսուրսը, որն անհրաժեշտ է թե՛ տնտեսական զարգացման, թե՛ նույն չարչրկված տնտեսական աճի համար, և ես առաջին հերթին՝ ցանկանում եմ կոչ անել, որ մեր մի քանի էջանոց պահանջների փաթեթը խմբակցություններն ի գիտություն ընդունեն: Թող ուրիշ ոլորտներից վերցնեն և տան կրթության ոլորտին»:

Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արևիկ Անափիոսյանն էլ հայտարարեց, որ իրենց պահանջը հստակ է՝ ցանկանում են, որպեսզի կարճաժամկետ կրթությանը հատկացվող ֆինանսավորումը հասցվի ՀՆԱ-ի 3 տոկոսին, իսկ առավել երկարաժամկետ՝ հասցվի 4.5 տոկոսին.

«Մեր պահանջները շատ հստակ հիմնավորված են. առաջինը նպաստելու է տնտեսության զարգացմանը, որովհետև, երբ հայտարարվում է, որ մենք ուզում ենք գիտելիքահեն տնտեսություն, ապա ակնհայտ է, որ պետք է ներդրում կատարվի կրթության ոլորտի զարգացման համար: Երկրորդ՝ աղքատության հաղթահարումը՝ որպես ռազմավարական նպատակ ենք հռչակում, իսկ գիտենք, թե որքան հստակ է կապն աղքատության և կրթության միջև: Մենք նաև պահանջում ենք, որ արդեն բարձրացված ֆինանսավորումով հիմնանորոգվեն մի քանի դպրոցներ: Ցանկանում ենք, որ մանկապարտեզները մարզերում դառնան անվճար: Նաև պահանջում ենք, որ բարձրացվի ուսուցիչներին տրամադրվող աշխատավարձերի գործակիցը»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս