Բաժիններ՝

«Մենք ձևավորել ենք խղճուկ բյուջե». Սերգեյ Բագրատյան

«2018 թվականին միայն կրթության ոլորտին 126.7 միլիարդ դրամ է տրամադրված, որը 600 միլիոն դրամով պակաս է 2017 թվականի հատկացումներից, իսկ նման տարբերությունը ցույց է տալիս իշխանությունների դիրքորոշումը կրթության նկատմամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նա գտնում է, որ կրթության ոլորտի հատկացումների ցուցանիշի նվազումը ցույց է տալիս, որ իշխանությունները կրթությունը չեն կարևորում. «Որովհետև հավանաբար կիրթ հասարակության նկատմամբ դժվար է որոշակի հարաբերություններ կարգավորել, ընտրությունների ժամանակ ճնշումներ գործադրել, և այլն: Դժվար է կիրթ հասարակության պայմաններում տանել սխալ քաղաքականություն, որովհետև քննադատվում ես, ու այդ քննադատությունը դառնում է հանրային կարծիք»:

Այնուամենայնիվ, պատգամավորը կարծում է, որ այս ցուցանիշի նվազման մեջ դեր են ունեցել նաև պետության հնարավորությունները. «Մենք կարող ենք շատ հեշտ ասել, որ դա մեզ չի հետաքրքրում, բայց որպեսզի օբյեկտիվ վերլուծություն լինի, մենք պետք է մտածենք դրա մասին: Մենք ձևավորել ենք խղճուկ բյուջե, որի մեղավորը, բնականաբար, իշխանություններն են, այդ խղճուկ բյուջեի պայմաններում ՀՆԱ-ի ընդամենը 2.17 տոկոսը հատկացնել կրթությանն իսկապես լուրջ չէ: Սա շատ բարդ իրավիճակ կարող է ստեղծել հասարակության մեջ: Ակնկալել, որ մեր կրթական համակարգը կմրցակցի միջազգային կառույցներում, ուղղակի ծիծաղելի է ու լուրջ չէ»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս