Բաժիններ՝

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը կիսում է 2-5-րդ տեղերը Եվրոպայի առաջնությունում

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնութան 5-րդ տուրի հետո կիսում է 2-5-րդ տեղերը:

Արշակ Պետրոսյանի սաները 5-րդ հետո ունեն 8 միավոր և առաջատարից հետ են մնում մեկ միավորով: 9 միավորով աղյուսակը գլխավորում է Խորվաթիայի ընտրանին: 8-ական միավոր ունեն Հունգարիայի, Ռուսաստանի և Լեհաստանի թիմերը:

Կանանց հավաքականը վերջին պարտությունից հետո նահանջել է մրցաշարային աղյուսակում: Թիմն ունի 6 միավոր և 13-րդ տեղում է:

Նոյեմբերի 2-ին Եվրոպայի թիմային առաջնությունում հանգստի օր է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս