Պուերտո Ռիկոյում Google-ի արձակած օդապարիկները մուտք են տրամադրում համացանց
Միացյալ Նահանգների Google կորպորացիան սկսել է ԱՄՆ-ի հետ ասոցիացված պետության՝ Պուերտո Ռիկոյի բնակիչներին անհաղորդալար համացանցի մուտք տրամադրել երկինք արձակված օդապարիկների միջոցով, երկիր, որը վերջերս լրջորեն տուժել է փոթորիկներից։
Ինչպես նեշել են Google-ում, առայժմ արձակվել են հատուկ սարքավորանքով հանդերձված սոսկ մի քանի օդապարիկներ, որոնք գտնվում են գետնից շուրջ 18 հազար մետր բարձրության վրա եւ Wi-Fi-կապի մուտք են տրամադրում: Դրանք աշխատում են արեգակնային էներգիայով, ուստի ազդանշանն ստացվում է սոսկ օրվա լույս ժամանակ:
Կորպորացիայում հայտնել են, որ մոտ ժամանակներս կարձակվեն եւս մի քանի աերոստատներ: Ընդամենն, ըստ ԱՄՆ-ի Ֆեդերալ հանձնաժողովի հետ ձեռք բերված պայմանավորվածության, Google-ը մտադիր է արձակել մինչեւ 30 օդապարիկ, որոնք ինտերնետ-ազդանշան կհաղորդեն Պուերտո Ռիկոյի ամենահեռավոր եւ դժվարամատչելի շրջաններին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: