Բաժիններ՝

Նշվել են ընտանեկան հանգստի համար աշխարհի լավագույն հյուրանոցները

Ընթացիկ տարում ընտանեկան հանգստի համար լավագույն հյուրանոցներ են ճանաչվել երկու հյուրանոցներ Դանիայում և ԱՄՆ-ում: Այս մասին ասված է Hotels.com ծառայության մամուլի տեղեկագրում:

Hotels.com-ի «Հյուրերի ընտրություն-2017» մրցանակով նշվել են տեղավորման օբյեկտներ Bandholm Hotel-ը Դանիայի հարավում և Stein Eriksen Lodge-ն ԱՄՆ-ի Յուտայի նահանգում: Հինգբալանոց սանդղակով դրանք երկուսն էլ ստացել են 4,7 բալ գնահատականը:

Bandholm Hotel-ի կենվորները կարող են հանգստանալ հյուրանոցի մոտ գտնվող սաֆարի-պարկում, ջրաշխարհում կամ ժամանցների զբոսայգում: Հյուրերի տրամադրության տակ են հյուրանոցի սպա-կենտրոնը և մերձակա թանգարանները:

Stein Eriksen Lodge-ը գտնվում Է Փարկ Սիթի քաղաքում, որը հայտնի է իր լեռնադահուկային առողջավայրերով:

Վարկանիշի երկրորդ տեղը բաժանել են The Andaman, a Luxury Collection Resort հյուրանոցները Մալայզիայում, Fairmont Mayakoba-ն Մեքսիկայում, Fleur de Chine Hotel-ը Թայվանում և Universal Port Hotel-ը Ճապոնիայում: Տեղավորման այս օբյեկտներից յուրաքանչյուրին գնահատել են 4,6 բալ:

Եռյակը եզրափակում են Դուբայի JA Jebel Ali Beach Hotel հյուրանոցը և Բրազիլիայի Wish Resort Golf Convention-ը՝ 4,5 բալ արդյունքով: Չորրորդ հորիզոնականը բաժին է հասել Մալթայի The Westin Dragonara Resort հյուրանոցին: Դրա ցուցանիշը կազմել է 4,4 բալ: Հինգերորդ տեղում է Ninepipes Lodge հյուրանոցն ԱՄՆ-ի Մոնտանայի նահանգում: Այն ստացել է չորս բալ:

Վարկանիշը, որում տեղ է գտել 100 հյուրանոց, կազմվել է ամբողջ աշխարհի հյուրանոցների վերաբերյալ ճանապարհորդների ավելի քան 25 միլիոն արձագանքների հիման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս