
Incanto-ն քաղցրավենիքով է կերակրել կիսամերկ մոդելներին

Incanto իտալական ընկերությունը ներկայացրել է մի տեսանյութ, որը նկարահանվել է նոր գովազդային արշավի շրջանակներում: Հոլովակը հրապարակված է YouTube-ում: Գլխավոր հերուսուհիները՝ մոդելներ Իրիս Կավկան և Նոել Բերին, որոնք ներքնազգեստով կեցվածք էին ընդունել հին դղյակի ֆոնին, միմյանց կերակրում էին քաղցրավենիքով և սրեր ճոճում: Աշուն-ձմեռ տարեշրջանի նոր շարքը ֆիրմային խանութներում կհայտնվի մինչև սեպտեմբեր:
Incanto-ն իտալական ընկերություն է, որը մասնագիտանում է ներքնազգեստի, ինչպես նաև ննջազգեստների, լողազգեստների և տնային զգեստների արտադրության բնագավառում: