
«Մեսսիի և Ռոնալդուի դարաշրջանից հետո Դեմբելեն կհավակնի «Ոսկե գնդակին». Թոմաս Տուխել

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը գովասանքով է խոսել իր նախկին սանի, իսկ հիմա արդեն՝ «Բարսելոնայի» նորեկի տաղանդի մասին:
«Դեմբելեն ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է բոլորից, ում ես երբևէ մարզել եմ: Տեխնիկապես նա շատ ուժեղ է: Երբ ավարտվի Մեսսիի և Ռոնալդուի դարաշրջանը, Դեմբելեն կհավակնի «Ոսկե գնդակին»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo պարբերականը:
Դեմբելեի տրանսֆերի արժեքը կազմել է 105 մլն եվրո՝ գումարած բոնուսները: 20-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հետ կկնքի հնգամյա պայմանագիր: Ուսման Դեմբելեի հրաժարագինը կկազմի 400 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը