![](/banners/BeFunky-design.jpg)
«Պաուլո Դիբալան չի կարող խաղալ ոչ «Ռեալում», ոչ «Բարսելոնայում»». Անտոնիո Կասանո
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/2148383-44925070-2560-1440.jpg)
Իտալացի լեգենդը վստահ չէ արգենտինական աստղիկի մեջ:
Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն իր կարծիքն է հայտնել «Յուվենթուսի» արգենտինացի առաջատար Պաուլո Դիբալայի հեռանկարի մասին:
«ՊՍԺ-ն Նեյմարի համար վճարեց 220 մլն եվրո: Եթե Բելոտին արժե 100 մլն եվրո, նշանակում է՝ Սուարեսն արժե 500 մլն եվրո: Արժե՞ արդյոք Դիբալան 100 մլն եվրո: Ըստ իս՝ նա չի կարող խաղալ ոչ «Ռեալում», ոչ էլ «Բարսելոնայում»»,- Անտոնիոյի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:
Անտոնիոն խաղացել է այնպիսի թիմերում, ինչպիսին են «Ռոման», «Ինտերը», «Միլանը» և «Ռեալը»: Կասանոյի վերջին ակումբը եղել է «Սամպդորիան»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը