Բաժիններ՝

Իրանը հինգ օրվա ընթացքում կարող է վերսկսել ուրանի 20-տոկոսանոց հարստացումը

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ իր երկիրը կարող է հինգ օրվա ընթացքում ուրանի հարստացման աշխատանքները վերսկսել մինչև այն մակարդակ, որը բավարար կլինի ռազմական կարիքների համար: Նրա հայտարարությունն օգոստոսի 22-ին մեջբերել է Al Alam իրանական հեռուստաալիքը: «Եթե մենք համապատասխան որոշում ընդունենք, ապա կկարողանանք մինչև 20 տոկոս ուրանի հարստացումը վերսկսել առավելագույնը հինգ օրվա ընթացքում»,- հայտնել է Սալեհին:

Այս հայտարարությունը նա արել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների լարվածության նոր ալիքի ֆոնին: Մասնավորապես, խոսքը վերաբերում է օգոստոսի սկզբին Դոնալդ Թրամփի կողմից պատժամիջոցների խստացման հրամանագրի ստորագրմանը որը տարածվում է նաև Իրանի վրա:

2015 թվականին Թեհրանը համաձայնել է «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները 7 Գերմանիան) հետ գործարքի շրջանակներում հանձնել հարստացված միջուկային նյութերը: Դրա փոխարեն Ռուսաստանից և Ղազախստանից Իրան է հասցվել ավելի քան 200 տոննա չհարստացված ուրանային խտանյութ: Գործարքը նախատեսում է հանել Իրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցներն այն պայմանով, որ Իսլամական Հանրապետությունը ուրանը հարստացնի միայն մինչև 5 տոկոս՝ խաղաղ կարիքների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս