Ռիհաննան իր կերպարը հավերժացրել է կիսագուլպաներում
Ամերիկացի երգչուհի Ռիհաննան կիսագուլպաների հավաքածու է մշակել Stance բրենդի համար: Այս մասին հայտնել է Harper՚s Bazaar-ը: Դրանց վրա պատկերված է Ռիհաննան ինքը՝ տարբեր զգեստներով:
Հավաքածուում տեղ է գտել երկու հավաքանի. Rihanna Music Video Box-ը և Rihanna Award Show Box-ը՝ յուրաքանչյուրում երկուական զույգ կարճագուլպա:
Զույգերից մեկի վրա Ռիհաննան պատկերված է ջինսե շորտով և փայլուն բրալետով Pour It Up երաժշտական տեսահոլովակից. մյուսում՝ Adam Selman-ի զգեստով՝ պատված Swarovski-ի բյուրեղներով: Հավաքածուում օգտագործված ևս մեկ նորաձև կերպար հիշեցնում է Guo Pei-ի զգեստը, որով նա 2015 թվականին հայտնվել է Զգեստի ինստիտուտի պարահանդեսին: Հավաքանու գինը 48 դոլար է:
Ռիհաննան 2014 թվականից զբաղեցնում է Puma-ի կրեատիվ տնօրենի պաշտոնը: Նաեւ երգչուհին համագործակցել է Dior-ի, Manolo Blahnik-ի, Chopard-ի եւ Savage-ի հետ: