
Ինչպես կրել երկար վերնաշապիկները

Այս ամառ երկար վերնաշապիկները պարզապես անփոխարինելի են: Այն զարմանալիորեն բազմաֆունկցիոնալ է. այն հարմար է ինչպես՝ գրասենյակի, այնպես էլ՝ ծովափի համար, և կփոխարինի ցանկացած զգեստի՝ դառնալով Ձեր ամառային զգեստապահարանի սիրելի իրը: ELLE-ն ընտրել է 4 տարբերակ, որոնք կօգնեն առօրյա կյանքում ճիշտ համադրել երկար վերնաշապիկները:
Կաշվե գոտի: Եթե միայն վերնաշապիկն ու կաշվե գոտին շատ համարձակ է Ձեզ համար, կարող եք կերպարին ավելացնել նաև լեգինսներ:
Սքինի-ջինսեր: Մինիմալիստական կերպարների սիրահարների համար լավագույն տարբերակը ջինսե տաբատներն են, որոնք կարող են լինել ինչպես՝ բաց երկնագույն, այնպես էլ՝ սպիտակ:
Երկար կիսաշրջազգեստ: Այս ինքնատիպ զույգը՝ երկար կիսաշրջազգեստը և երկար վերնաշապիկը, պահանջում են պաստելային գույներ, որոնք կօգնեն ամառային թեթև կերպար ստեղծել:
Լողազգեստ: Երկար վերնաշապիկը պետք կգա լողափին: Եվ չմոռանաք արևային ակնոցի և ծղոտե գլխարկի մասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը