
«Զլատանն առաջվա նման մեզ հետ է, նա մեր առաջատարն է». Պոլ Պոգբա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ակնարկել է Զլատան Իբրահիմովիչի հնարավոր ապագայի վերաբերյալ:
Պոլ Պոգբան խոստովանել է, որ Զլատան Իբրահիմովիչը մեծ դեր է խաղում թիմում, չնայած այն բանին, որ նրա պայմանագրի ժամկետը լրացել է: Այդ արտահայտությունը կարող է ծառայել որպես ակնարկ այն բանի, որ շվեդը մնում է «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Զլատանն առաջատար է: Նա մեր առաջատարն է, որովհետև նա դեռ թիմում է: Նույնիսկ, եթե նա չի խաղում, միևնույն է, նա մեր առաջնորդն է, թեկուզ և՝ դաշտի սահմաններից դուրս:
Ես նրա հետ խաղացել եմ մեկ մրցաշրջան, բայց եկել եմ այստեղ կոլեկտիվի առաջատարը դառնալու հույսով: Ես կարող եմ սովորել նրանից, Կարիկից և մյուս ֆուտբոլիստներից՝ հետագայում նույնպես դառնալ առաջատար»,- ասել է Պոլ Պոգբան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իբրան հրաժարվել է «Լոս Անջելես Գելեքսի» տեղափոխվելուց:
Պատրաստեց Անի Գաբուզյանը