
«Մոնակոն» «Ռեալի», ՊՍԺ-ի և «Մանչեսթեր Սիթիի» համար սահմանել է Կիլիան Մբապեի գինը՝ 190 մլն եվրո

Ինչպես հաղորդում է Marca-ն, «Մոնակոյի» ղեկավարությունը պատրաստ է վաճառել հարձակվող Կիլիան Մբապեին, բայց միայն 190 մլն եվրոյով: 18-ամյա ռմբարկուի նկատմամբ հավակնություններ ունեն «Ռեալը», ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին»: Այս նույն երեք ակումբները նախորդ ամառ հետաքրքրվում էին «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարով, ում պայմանագիր մեջ այն ժամանակ նշված էր նույն չափի հրաժարագին՝ 190 մլն եվրո: «Մոնակոյի» փոխնախագահ Դմիտրի Վասիլևը գտնում է, որ, եթե մադրիդցիները, փարիզեցիները և մանկունյանցիներն ունեին գումար Նեյմարի համար, ապա նրանք պետք է Մբապեի համար առաջարկեն ոչ պակաս գին:
Կիլիանի պայմանագիրը «Մոնակոյի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը