Բաժիններ՝

Տնտեսական ակտիվությունն աճել է 6.1%-ով

2017 թվականի հունվար-հունիսին՝ 2016 թվականի հունվար-հունիսի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 6.1%-ով։ Հունիսին՝ նախորդ տարվա հունիսի համեմատ, տնտեսական ակտիվության աճը 5.1% է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճկագրական ծառայության զեկույցից, որտեղ ներկայացված առաջին կիսամյակի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2017-ի հունվար-հունիսին աճել է 12.4%-ով և կազմել 760.36 մլրդ դրամ։

Ծառայություններն (առանց առևտրի) աճել են 10.9%-ով (ծավալը՝ 648.7 մլրդ դրամ), իսկ առևտրաշրջանառության ծավալն աճել է 12.6%-ով՝ կազմելով 1 տրիլիոն 121.7 մլրդ դրամ։

Գյուղատնտեսությունը նույն ժամանակահատվածում անկում է ապրել 1.4%-ով, ծավալը կազմել է 247.1 մլրդ դրամ։

Անկումը շարունակվում է նաև շինարարության ոլորտում։ 2017 թվականի առաջին կիսամյակում իրականացված շինարարության ծավալը կազմել է 111.7 մլրդ դրամ, ինչը 10%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս