«Երկրի ժողովրդավարությունը կապ չունի տարածքային այդ վեճերի հետ». Արմեն Բադալյան

«Դա ժողովրդավարական նորմերի բացարձակ խախտում էր»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով երեկ Արցախում Բակո Սահակյանի՝ Արցախի նախագահի պաշտոնում երրորդ անգամ վերընտրվելու մասին:

Ա. Բադալյանի խոսքով՝ չէր կարող թեկնածուն երկու անգամից ավելի նախագահ ընտրվել, իսկ Բակո Սահակյանը երրորդ անգամ ընտրվեց նախագահ. «Ճիշտն ասած, դա մի կողմից էլ՝ լավ էր, որովհետև այն շղարշը, որ կա, թե Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, նա չի կարող այդ սկզբունքներով Ադրբեջանի կազմ վերադառնալ, որովհետև Ադրբեջանը ժողովրդավարական չէ, իսկ Ղարաբաղը ժողովրդավարական է, այդ խոսակցությունները հoդս ցնդեցին, ու պարզ դարձավ, որ Ղարաբաղը ոչ մի հատ էլ ժողովրդավարական չէ և երբեք էլ չի եղել ժողովրդավարական երկիր: Գաղտնիք չէ, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում, ինչպես Ադրբեջանը ժողովրդավարական չէ, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը ժողովրդավարական չէ, որովհետև երկուսն էլ ծնվել են մեկ համակարգից՝ դա Խորհրդային Ադրբեջանի քաղաքական համակարգն է»:

Հարցին՝ բայց դա Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում բացասական ազդեցություն չի՞ ունենա, Ա. Բադալյանն այսպես պատասխանեց. «Բացարձակ կապ չունի, որովհետև, եթե ցանկանան Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանի կազմ, լինի ԼՂՀ-ն ժողովրդավարական թե ոչ, կվերադարձնեն, եթե չուզենան վերադարձնել, ուզում է՝ ԼՂՀ-ն լինի աշխարհի ամենաբռնապետական երկիրը, չեն վերադարձնի: Երկրի ժողովրդավարությունը կապ չունի տարածքային այդ վեճերի հետ»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31