Մանուել Նոյերը դարձավ «Բավարիայի» նոր ավագը
Ֆիլիպ Լամն արժանի փոխարինող ունի: Նոյերին ավագ նշանակելու մասին հայտարարեց մյունխենյան ֆուտբոլային ակումբի վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն:
«Մանուելն այսօրվա դրությամբ միակ մարդն է, ով արժանի է Ֆիլիպից ընդունել ավագի թևկապը»,- Ռումենիգեին է մեջբերում Kicker-ը:
Նոյերը հանդես է գալիս «Բավարիայի» կազմում 2011 թվականից:
Մյունխենցիների նախկին ավագ Ֆիլիպ Լամն ավարտեց կարիերան 2016-17թթ. մրցաշրջանից հետո:
«Բավարիան» չորեքշաբթի Չեմպիոնների միջազգային գավաթի խաղում 11-մետրանոցներով պարտվեց «Արսենալին»: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը