Ղազախա-չինական տերմինալի կազմում կստեղծվի ՇՀԿ-ի լոգիստիկ տարածք
Լյանյունգան նավահանգստում գտնվող ղազախա-չինական տերմինալի կազմում կստեղծվի Շանհայի համագործակցության կազմակերպության լոգիստիկ տարածք: Այս մասին տեղեկացրել է «Ղազախա-չինական միջազգային լոգիստիկ ընկերության» գլխավոր տնօրեն Լյու Բինը:
Ծրագրվում է կյանքի կոչել Լյանյունգանում գտնվող ղազախա-չինական լոգիստիկ բազայի նախագծի երկրորդ հատվածը: Դրա մեջ մտնում են ցորենի սիլոսի կառուցման աշխատանքները, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության միջազգային լոգիստիկ տարածքի ստեղծումը:
Շանհայի համագործակցության կազմակերպության լոգիստիկ կենտրոնի կառուցվածքում կմտնեն երկաթուղային կոնտեյներների մշակման տարածքը և մաքսային ձևակերպումների ու պահեստավորման, ինչպես նաև խոշոր բեռների առևտրային կենտրոնի տարածքը:
Ընկերության ղեկավարը նաև տեղեկացրել է, որ Լյանյունգան նավահանգստում գտնվող ղազախա-չինական տերմինալով իրականացված արտահանման և ներմուծման ծավալները գերազանցել են 8 մլն տոննան: Առկա են 500 հազարից ավելի կոնտեյներներ:
Լյանյունգան նավահանգստում ղազախա-չինական տերմինալի ստեղծման համաձայնագիրը ստորագրվել է 2013 թվականին: Տերմինալը սկսել է աշխատել 2014 թվականի հուլիսին: