
Նեյմարը համաձայնել է տեղափոխվել ՊՍԺ. Esporte Interativo

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը պատրաստ է տեղափոխվել ՊՍԺ, պնդում է բրազիլական Esporte Interativo հեռուստաալիքը: Ըստ աղբյուրի տեղեկության՝ ՊՍԺ-ի նախագիծը համոզել է ֆուտբոլիստին, և նա նախնական համաձայնություն է տվել փարիզյան ակումբ տեղափոխվելու համար:
Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն պատրաստ է «Բարսելոնային» վճարել 25-ամյա հարձակվողի հրաժարագինը՝ 222 մլն եվրոն: Նեյմարի տրանսֆերը կիրականանա մոտակա շաբաթների ընթացքում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը