Բաժիններ՝

ՀՀ բանկերը նախորդ շաբաթ գնել են 95.1, վաճառել 82.1 մլն դոլար

Հուլիսի 10-14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արժութային շուկայում իրականացվել են հետևյալ գործարքները.

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 95,122,219 դոլար 478.30 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 82,112,444 ԱՄՆ դոլար 479.79 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 10,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 479.43 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,947,504 եվրո 544.41 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 15,166,351 եվրո 548.19 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,403,185,575 ՌԴ ռուբլի 7.89 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 661,429,889 ՌԴ ռուբլի 7.99 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս