10 պատճառ՝ ինչու է Կարիճների հետ հարաբերություն սկսելը լավագույն որոշումը, որ երբևէ կայացրել եք
Soulpost.ru-ն ներկայացրել է 10 փաստ, թե ինչու է Կարիճների հետ հարաբերություն սկսելը լավագույն որոշումներից մեկը։
1. Ինտենսիվ են։ Կարիճները ապրում են ծայրահեղ առավելագույնի և նվազագույնի պայմաններում՝ առանց ոսկե միջինի։ Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ Կարիճը սիրահարվում է ամբողջ հոգով։ Կարիճներն անկախ են և կարիք չունեն մեկի, ով կօգնի իրենց ծաղկել։ Երբ նրանք ինչ-որ բան ցանկանում են, ոչինչ չի կարող կանգնեցնել նրանց՝ սեփական նպատակին հասնելու ճանապարհին, և, երբ Կարիճները հասնում են նրան, ինչի ձգտում էին, ամբողջ ուժով պահում են դա՝ դառնալով հավատարիմ, ուժեղ և վստահելի զուգընկեր։
2. Անվախ են։ Կարիճները չգիտեն, թե ինչ է նշանակում՝ «հանձնվել»։ Նրանք անհաջողություններից և հոգեկան ցավից չեն վախենում, սովոր են ամբողջությամբ խորասուզվել բարդ իրավիճակներում։ Կարողանում են սովորել՝ ինչպես է հարկավոր դուրս գալ բարդ իրավիճակներից՝ առանց որևէ մեկի օգնության։ Երբ հարաբերություններ ունեն որևէ մեկի հետ, սիրում են բախվել հարաբերությունների բարդ ընթացքին, քանի որ գիտեն, որ դրանց արդյունքում հարաբերություններն ավելի ամուր են դառնում։ Առաջին իսկ տհաճության դեպքում չեն փախչի։
3. Համաձայն չեն ունենալ ավելի քիչ, քան արժանի են։ Կարիճները կարճաժամկետ հարաբերությունների մեջ չեն մտնում, հարաբերություններ, որոնք ապագա չունեն։ Նրանք պաշտպանում են իրենց սիրտը, գնահատում են իրենց։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իրենք իրենց հետ ներքին պայքարի մեջ են մտնում, դառնում ավելի լավը և չեն ցանկանում իրենց նվիրել մեկին, ով չի հասկանում իրենց արժեքը։ Եթե Կարիճը ցանկանում է ձեզ հետ լինել, կարող եք ձեզ հաջողակ համարել, քանի որ նրա գլխում բազմաթիվ պատճառներ կան, թե ինչու եք լավ զուգընկեր։
4. Շատ բան հասկանում են ինտուիցիայով։ Կարիճները կարողանում են շատ բան հասկանալ ինտուիցիայի օգնությամբ և նկատում են այն, ինչ մյուսները բաց են թողնում։ Դա նրանց հաճախ օգնում է մյուսներից մեկ քայլ առաջ լինել։ Կարիճները խորապես հասկանում են շրջապատող աշխարհը։ Կարիճները կարողանում են շատ լավ շփվել և գիտեն՝ ինչի մասին եք մտածում։
5. Ասում են այն, ինչ մտածում են։ Կարիճները չեն ցանկանում գաղտնիքներ ունենալ զուգընկերոջից։ Նրանք կարող են փակ լինել, ինչի միակ պատճառն այն է, որ բացվելու համար նրանց ժամանակ է հարկավոր։ Հենց դա տեղի ունենա, ձեր առջև կլինի ամենաազնիվ մարդը։
6. Չափազանց հավատարիմ են։ Կարիճները դժվարությամբ են սիրահարվում, բայց պահպանում են այդ սերը։ Նա երբեք չի լքի ձեզ, ոչնչով չի գայթակղվի։ Կարիճները սովոր են մեծ ուշադրության, նրանք փակ են, խորհրդավոր, ինչի արդյունքում ձգում են մարդկանց։ Բայց Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հետաքրքրված չեն այն մարդկանցով, ում չեն սիրում։ Նրանք իսկապես ազնիվ են, բաց այն մարդկանց հետ, ում սիրում են, և երբեք որևէ բան չեն անի, որ կարող է վտանգել այդ հարաբերությունները։
7. Մյուսների կարիքները սեփականից վեր են դասում։ Երբ Կարիճները սովորում են ղեկավարել ուժեղ զգացմունքները, դառնում են լավագույն սիրեկանն ու ընկերը։ Չափազանց զգացմունքային են, խորը զգացմունքներ ունեն։ Առաջինն են օգնության ձեռք մեկնում նրան, ով ունի դրա կարիքը։
8. Սեքսուալ են։ Կարիճներն առանձնանում են սեքսուալ էներգիայով, բայց հավատարիմ են զուգընկերոջը։
9. Կրքոտ են։ Կարիճները հաճախ են հաջողության հասնում, երբ հետևում են իրենց տաղանդին ու ցանկություններին։ Նրանք մոտիվացված են։ Հիանում են այն ամենով, ինչը հետաքրքրում է իրենց, ավելի ինքնավստահ ու հպարտ դարձնում։
10. Պաշտպանում են մտերիմներին։ Կարիճներն ամենաքիչը ցանկանում են կորցնել նրան, ում սիրում են։ Եթե նկատում են, որ հարաբերությունները վտանգի տակ են, անցնում են պաշտպանական ռեժիմի։ Չեն ցանկանում, որ որևէ բան խանգարի հարաբերություններին, քանի որ դժվարությամբ են գտնում մարդկանց, ում հետ կապված են։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը