![](/banners/BeFunky-design.jpg)
«ԵԱՏՄ տարածքում հնարավոր է ռոումինգ ծառայությունների չեղարկում». Վահան Մարտիրոսյան
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/Vahan-Martirosyan-1.jpg)
Հայաստանի և Ռուսաստանի միջև ռոումինգ ծառայությունների սակագների չեղարկման մասին առայժմ խոսք չի գնում։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ բանակցություններ են տարվում Հայաստանի և Ռուսաստանի միջև ռոումինգ ծառայությունների սակագների իջեցման վերաբերյալ։
«Բանակցություններից հետո առաջին օրինակը ՎիվաՍելլ-ՄՏՍ-ն էր, որ ռոումինգի սակագներն իջեցրեց մինչև 25 դրամ։ Ընդհանրապես, ռոումինգը բացառելու մասին մեր երկու երկրների միջև դեռ խոսք չի գնացել։ Ժամանակի ընթացքւմ ԵԱՏՄ տարածքում հնարավոր է լինի, բայց այդ ամենը ժամանակ է պահանջում՝ մեկ օրվա խնդիր չի»,- ասաց նախարարը։
Նրա պնդմամբ՝ այժմ խոսքը գնում է երկկողմ բանակցությունների մասին՝ Հայաստան-Ռուսաստան։
Օրեր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանության էր արժանացրել Ռուսաստանի և Բելառուսի միջև ռոումինգ ծառայությունների չեղարկման օրենքի նախագիծը։
Գերագույն պետական խորհրդի միութենական պետության հանդիպման ժամանակ այդպիսի առաջարկով է հանդես եկել Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։