
«Գյուղացիական տնտեսությունները 2018 թվականից կարող են վերցնել մինչև 10 միլիոն դրամ վարկ»

Գյուղացիական տնտեսություններին մատչելի վարկերի տրամադրման ծրագրում նախատեսվում են փոփոխություններ 2018 թվականի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասաց, որ վարկերի տրամադրման շեմը փոփոխելու են:
«Նախկինում տրամադրվում էր մինչև 3 միլիոն վարկ ցանկացած գյուղացիական տնտեսությանը, որ դիմում էր, և գումարը չէր բավարարում: Հիմա մենք փորձելու ենք 3 միլիոն դրամը ֆիքսել՝ որպես մինիմալ շեմ, և շեմը բարձրացնել մինչև 10 միլիոն դրամ, բայց մենք կմտցնենք մի բաղադրիչ, որտեղ այդ տնտեսությունները պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը: Եթե պետք է, նաև մեր խորհրդատվական կազմակերպության կողմից կկազմակերպենք վերապատրաստում կամ ուսուցանում այդ ծրագրի՝ ներգրավելով մասնավոր ընկերություններին: Արդյունքում՝ մենք ակնկալում ենք ներգրավել իրոք այն գյուղացիական տնտեսություններին, որոնք ուզում են նոր ծրագիր իրականացնել և ավելացնել իրենց արդյունավետությունը»,-նշեց գյուղնախարարը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: