
ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն իրենց աջակցությունը հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանին

«Ես ուրախ եմ, որ խորհրդարանի և մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ստացվեց: Մենք արդյունավետ աշխատում ենք»,- այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հույս հայտնեց, որ Արման Թաթոյանը նախորդ մարդու իրավունքների պաշտպանի նման հրաժարական չի տա: «Խորհրդարանում դուք աջակցություն ունեք»,-դիմելով Թաթոյանին՝ ասաց նա:
Դրականի հետ մեկտեղ՝ Նաիրա Զոհրաբյանը արձանագրեց, որ Հայաստանում մարդու իրավունքների վիճակը վատ է, իսկ որոշ ոլորտներում՝ շատ վատ. «Մեր մոնիտորինգը ցույց է տալիս, որ բազմաթիվ ՔԿՀ-ներում իրավիճակն ուղղակի չի բարելավվում: Նախնական պահպանման խցերում հերթապահելով են քնում: Չեմ ուզում խոսել կալանքը՝ որպես խափանման միջոց համատարած պրակտիկայի մասին, որի մասին մի երկու օր է՝ այստղ խոսում ենք և հույս ունենք, որ նոր օրենքն այդ խնդիրը կկարգավորի»: