Բաժիններ՝

«Մբապեն կլինի աշխարհի լավագույն ֆուտբոլիստների շարքում». Սերխիո Ռամոս

Իսպանացին բարձր է գնահատել «Մոնակոյի» հարձակվողի որակները:

«Ռեալի» ավագը կիսվել է Կիլիան Մբապեի մասին մտքերով, ով այս ամառ կարող է տեղափոխվել իսպանական ակումբ:

«Ես տեսել եմ, թե ինչի է նա ընդունակ, որովհետև հետևել եմ նրան Չեմպիոնների լիգայի խաղերում: Նա գերազանց ֆուտբոլիստ է, հսկայական պոտենցիալով: Մբապեն արագ ֆուտբոլիստ է, ով կարողանում է գոլեր խփել: Նա կլինի աշխարհի լավագույն ֆուտբոլիստների շարքում»,- հայտարարել է Ռամոսը Goal-ին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռեալը» բանակցություններ է վարում Մբապեի տրանսֆերի վերաբերյալ, ում համար «Մոնակոն» խնդրում է ավելի քան 100 մլն եվրո:
Transfermarkt-ը 18-ամյա Մբապեին գնահատում է 35 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս