Բաժիններ՝

Պետական սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության հանձնելու դիմաց ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 967.4 մլն դրամ

2017 թվականին հունվար-մայիսի ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 19.3 մլն դրամ:

ՀՀ ֆինանսների նախարարության հունվար-մայիսի ՀՀ պետական բյուջեի հաշվետվության համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նշված եկամուտների գծով մուտքեր չէին ստացվել:

Պետական սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության հանձնելու դիմաց ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 967.4 մլն դրամ՝ 101.4%-ով ապահովելով առաջին կիսամյակի ծրագիրը: Նշված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել են 3.2 անգամ, որը հիմնականում պայմանավորված է «Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ «Վեոլիա Օ կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերությանը փոխանցելու հանգամանքով: 2017 թվականի անցած ժամանակահատվածում վարձակալության պայմանագրի համաձայն «Վեոլիա Օ կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության կողմից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 856.5 մլն դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս