Բաժիններ՝

«2017թ. կշարունակվեն թույլ գնաճային զարգացումները». Արթուր Ջավադյան

Այսօր ԱԺ-ում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի 2017 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը։

Նա նշեց, որ, ըստ ԿԲ առաջին եռամսյակի կանխատեսումների` 2017թ. տնտեսական աճի տեմպերը կարագանան՝ հիմնականում պայմանավորված ներքին պահանջարկի աստիճանական վերականգնմամբ, արտահանման ու ներդրումների խթանմանն ուղղված կառավարության ծրագրի արդյունավետ իրագործմամբ, արտաքին տնտեսական միջավայրի շարունակվող բարելավմամբ և կառուցվածքային բարեփոխումների իրականացմամբ.

«Արդյունքում 2017թ. առաջին եռամսյակում կանխատեսվում էր 2.2-3.2% տնտեսական աճ։ Առաջարկի տեսանկյունից տնտեսության աճին կնպաստեն արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի աճերը։ 2017թ. միջազգային ապրանքային շուկաներում կշարունակվեն թույլ գնաճային զարգացումները, այդուհանդերձ, ՀՀ գնաճային միջավայրի վրա արտաքին հատվածից գնաճային ճնշումներ ոչ էական կլինեն»։

Նա հիշեցրեց, որ ներկայացվող փաստաթուղթը կազմվել է այս տարվա փետրվար ամսի վերջին։

Կարդացեք նաև

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ ինչքա՞ն գնաճ է կանխատեսվելու և արդյո՞ք գնաճն ու կառավարության կանխատեսվող նվազագույն աշխատավարձը միմյանց չեն չեզոքացնելու։

Ի պատասխան՝ Ջավադյանն ասաց, որ գնաճի մասով կանխատեսելի հորիզոնում մենք լինելու ենք 4±2.5% մակարդակում. «Այս տարին ավարտելու ենք դրա ստորին մակարդակում՝ 2.5%: Ես չեմ կարծում, որ որոշակի գնաճային ճնշումներ լինեն և գնաճի ցուցանիշը մեզ մոտ բարձրանա ավելի շատ, քան նվազագույն աշխատավարձը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս