Եվս երկու արտասահմանյան ընկերություն լքում են տնտեսապես անկայուն Ադրբեջանը

Ադրբեջանը շարունակում է կորցնել արտասահմանյան հեղինակավոր ընկերությունների տեղական ներկայացուցչությունները:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի հարկերի նախարարության հրապարակման համաձայն` այդ երկիրը լքելու որոշում են կայացրել Petrouell Kaspian LTD, Pazarlama Madençilik və Proje Müşavirlik Hizmetleri Sanayi ve Ticaret Limited ընկերությունների ադրբեջանական մասնաճյուղերը:

2016-ին և 2017-ի անցած ամիսների ընթացքում Ադրբեջանը լքել են տասնյակ արտասահմանյան ընկերություններ:

Արտասահմանյան ընկերությունների կողմից Ադրբեջանը լքելու հիմնական պատճառը խորը տնտեսական ճգնաժամն է:

Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների տվյալներով ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին, 2016-ին և 2017-ին փակվել են մեկ տասնյակից ավելի բանկեր:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով գոյանում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

Նավթի արժեզրկումը հարվածում է այդ երկրի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին:

Տեսանյութեր

Լրահոս