Հայաստան ներմուծված մարդասիրական օգնության ծավալը 4.2 անգամ աճել է
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած տվյալների, 2017թ. հունվար-մայիսին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 749.7 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 36 869.5 մլն. դրամ կամ 76 228.7 հազ. ԱՄՆ դոլար:
2016 թվականի հունվար-մայիսի համեմատ՝ ստացված մարդասիրական օգնության ծավալներն աճել են 4.2 անգամ։
Ստացված օգնության 90.3% կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 2.8%-ը` մանածագործական իրերը, 2.2%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 1.5%-ը` սարքեր և ապարատները, 1.4%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 0.5%-ը` պատրաստի սննդի արտադրանքը, իսկ 1.3%-ը` մնացած ապրանքները: