Բաժիններ՝

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Հունիսի 26-30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արժութային շուկայում իրականացվել են հետևյալ գործարքները.

USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 98,866,151 դոլար 479.80 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 111,259,700 ԱՄՆ դոլար 480.98 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 16,950,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 480.98 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 19,714,704 եվրո 541.76 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 13,516,918 եվրո 543.7 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,250,834,653 ՌԴ ռուբլի 8,07 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 436,844,071 ՌԴ ռուբլի 8,16 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս