
«Զենիթը» հայտարարել է Ռոբերտո Մանչինիի նշանակման մասին

Իտալացի մարզիչը զբաղեցրել է հեռացված Միրչա Լուչեսկուի տեղը: Մանչինին ընտրել է պետերբուրգյան ակումբը՝ չնայած այլ ակումբների առաջարկներին: «Զենիթի» պաշտոնական կայքը հաղորդել է եռամյա պայմանագրի կնքման մասին:
««Զենիթ» ֆուտբոլային ակումբը ողջունում է Ռոբերտո Մանչինիին Պետերբուրգում և հաջողություն է մաղթում «կապտասպիտակաերկնագույնների» մարզչի պաշտոնում»,- ասվում է պետերբուրգյան ակումբի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մանչինիի աշխատավարձը «Զենիթում» կկազմի 5-6 մլն եվրո:
Մանչինիի վերջին ակումբը եղել է «Ինտերը», որտեղից նրան հեռացրել են 2016 թվականին: Դրանից առաջ 52-ամյա իտալացին աշխատել է «Ֆիորենտինայում», «Լացիոյում», «Մանչեսթեր Սիթիում» և «Գալաթասարայում»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը