Բաժիններ՝

Ամերիկացի կենսաբանները մաշկի երիտասարդացման արդյունավետ և էժան միջոց են գտել

Ամերիկացի կենսաբանները հայտնաբերել են, որ ոչ թանկ մեթիլենային կապույտ ներկանյութն արդյունավետ է մաշկի երիտասարդացման համար: Համապատասխան հետազոտությունը հրապարակված է Scientific Reports հանդեսում։

Գիտափորձ կատարելու համար մասնագետներին պահանջվել են մարդկանց երեք կատեգորիաների՝ միջին տարիքի առողջ մարդկանց, շուրջ 80 տարեկան տարեց մարդկանց եւ յուրահատուկ հիվանդությամբ երիտասարդների մաշկի բջիջներ, հիվանդություն, որն արագացված ծերացում է առաջացնում:

Այդ ներկանյութի ներգործությամբ մաշկի նմուշները զգալիորեն բարեավվել են ֆիբրոբլաստների կյանքի երկարացման շնորհիվ, որոնք պատասխանատու են անոթների ձեւավորման, մաշկի վնասվածքների բժշկման եւ այլ բաների համար:

Փորձագետները կարծում են, որ մեթիլենային կապույտը կարող է կիրառում գտնել մաշկի համար քսուքների արտադրության մեջ, որոնք նախատեսված են երիտասարդացնելու եւ ծերացումը դանդաղեցնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930