Այս տորթը կպայթեցնի Ձեր համի ընկալիչները և կդառնա յուրաքանչյուր տոնակատարության հիթը
Եթե Դուք հոգնել եք սովորական տորթերից, ապա փորձեք պատրաստել այս շատ գեղեցիկ և համեղ «Զեբրը»:
Տորթ «Զեբր»
Բաղադրիչներ
1. Ալյուր – 400 գ
2. Շաքարավազ – 220 գ
3. Փխրեցուցիչ – 1 տուփ
4. Աղ – 1 պտղունց
5. Վանիլին – 1 տուփ
6. Ձու – 4 հատ
7. Կաթ – 250 մլ
8. Բուսայուղ – 150 մլ
9. Սպիտակ, սև և վարդագույն սննդային ներկանյութեր
10. Սպիտակ և վարդագույն սերուցքային կրեմ
11. Սև գույնի պոմադկա՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
1. Լավ խառնել ալյուրը, շաքարավազը, փխրեցուցիչը և աղը, հետո ավելացնել բուսայուղը և ձվերը: Նորից լավ խառնել: Ավելացնել վանիլինը և կարագը: Խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
2. Պատրաստի խմորը բաժանել 3 մասի՝ 1 հատ կես և 2 հատ քառորդ հարաբերությամբ: Խմորի մեծ մասին ավելացնել սպիտակ ներկանյութ, մնացած երկուսին՝ սև և վարդագույն:
3. Հետո սկսել հավաքել խմորը, ինչպես ցուցադրված է տեսանյութում:
4. Տաքացնել ջեռոցը մինչև 180 աստիճան և թխել տորթը 35-40 րոպե: Սառեցնել բիսկվիթը, կտրել 2 շրջանի:
5. Հիմա սերուցքային կրեմի օգնությամբ անհրաժեշտ է սպիտակ շերտ անել երկու բիսկվիթների արանքում:
6. Երբ շերտերը միանան, պետք է անցնել զարդարմանը: Պատել այն սերուցքային կրեմով և սև պոմադկայից շերտեր պատրաստել և զարդարել դրանցով:
7. Զարդարել տորթը նաև վարդագույն սերուցքային կրեմով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը