«Փոխվել է Շաքեի ջրվեժի ջրօգտագործման ռեժիմը». Արծվիկ Մինասյան

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ փոխվել է Շաքեի ջրվեժի ջրօգտագործման ռեժիմը և արդեն ունենք փաստացի ջրվեժ, որտթղ այցելելու օրակարգը ևս հստակեցվել է։ Ջրվեժն աշխատելու է հետևյալ գրաֆիկով՝ մարտի 15-ից մինչև ապրիլի 30-ը՝ ժամը 11:00-17:00, մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը, ժամը 11:00-19:00, հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 19-ը, 11:00-17:00-ը. «Ի դեպ, գրաֆիկից դուրս ժամանակահատվածում շահագործողը պարտավոր է պահպանել էկոլոգիական թողքը՝ 200լ վայրկյանում»:

««Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկը տրվել է, և դրա շրջանակներում կատարվել է ծառատունկ և մաքրման աշխատանքներ։ Կառավարության գրեթե բոլոր կառույցները ներգրավված են այս ծրագրում, և մենք այն համարում ենք ոչ միայն աղբից մաքրելու ֆիզիկական գործընթաց, այլև գաղափարախոսություն»,-ասաց նա՝ հավելելով, որ այս շաբաթվանից հատուկ պահպանվող տարածքներում, մասնավորապես` արգելոցներում իրականացնելու են հատուկ այցելություններ։

«Այցելելու ենք ոչ որպես գերատեսչության ներկայացուցիչներ, այլ որպես զբոսաշրջիկներ, որ օգտվենք էկոտուրիզմի բոլոր հնարավորությոիններից և արձանագրենք այն խնդիրները, որոնք առկա են, և փորձենք դրանց օպերատիվ լուծումներ տալ»։

Նա նշեց, որ նախարարությունը կառավարության ծրագրով նախատեսված ունեցել է 8 գերակա խնդիր։

«Արարատյան դաշտի ջրավազանային համակարգի վերաբերյալ ամբողջական գործողություններ են մշակվել, որը ենթադրում է 27 հիմնական ուղղություն, և պետք է Արարտյան ստորերկրյա ջրահամակարգից ծավալը նվազեցվի այնքան, որքան արտադրվում է ջուր, այսինքն պահանջարկը չգերազանցի ծավալին։ Մայիսի 15-ից սկսելու ենք ստուգումները ձկնաբուծական ընկերություններում։ Ստուգումների ընթացքում նախատեսում ենք ավտոմատ համակարգի ներդրման պահանջներ ներկայացնել, ձկնաբուծարանների խորքային հաշվառում իրականացնել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031