«Ամեն ինչ կիմանաք 23 օր հետո». Տոտտին՝ իր ապագայի մասին
«Ռոմայի» հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին չի խոսել իր ապագայի մասին, չնայած հռոմեական ակումբի մարզական տնօրենի հայտարարությանն այն մասին, որ 40-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո կավարտի կարիերան և կդառնա «Ռոմայի» տնօրենը: Ինչպես հաղորդում է Football Italia-ն, Տոտտին կոչ է արել սպասել մրցաշրջանի ավարտին:
«Դուք կիմանաք մրցաշրջանի վերջում: Դուք ամեն ինչ կիմանաք 23 օր հետո: Դուք սպասել եք մեկ տարի»,- հայտարարել է Տոտտին:
Տոտտին հանդիսանում է «Ռոմայի» սան, որի կազմում հանդես է գալիս 1993 թվականից: Հռոմեացիների կազմում նա անցկացրել է 782 խաղ, դարձել է 306 գոլի և 123 գոլային փոխանցման հեղինակ: Սերիա Ա-ի ընթացիկ մրցաշրջանի վերջին խաղը «Ռոման» կանցկացնի մայիսի 28-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը