ԿԳՆ-ն սահմանել է ավարտական քննությունների ժամանակացույցը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է  2016-2017  ուսումնական  տարվա  գիտելիքների  ստուգ­ման, պետական ավարտական քննությունների  անցկացման  ժամանակացույցը: Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին (ստորաբաժանման ղեկավարներին) հանձնարարվել է 2016-2017 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստււգման, ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպել ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2016 թվականի նոյեմբերի 11-ի N 1126-Ա/2 հրամանով հաստատված աշխատակարգի: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Քննությունների համար սահմանված է հետևյալ գրաֆիկը.

4-րդ դասարան.

«Մայրենի լեզու» (թելադրություն) – 01.06.2017թ.

«Մաթեմատիկա»  (գրավոր)- 03.06.2017թ.

«Ռուսաց լեզու» (բանավոր՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում) 10.06.2017թ.

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարաններում) -10.06.2017թ.

9-րդ դասարան

«Հայոց լեզու և հայ գրականություն» (փոխադրություն)- 05.06.2017թ.

«Գրականություն»  (բանավոր)-  08.06.2017թ.

«Մաթեմատիկա»( գրավոր)-12.06.2017թ.

«Օտար լեզու» ( բանավոր` սովորողի ընտրությամբ՝ «Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ) -15.06.2017թ.

«Բնագիտություն» (գրավոր՝ սովորողի ընտրությամբ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»)- 19.06.2017թ.

«Հայոց պատմություն»(բանավոր)-22.06.2017թ.

«Ռուս գրականություն» (բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար)-26.06.2017թ.

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար)- 26.06.2017թ.

«Ֆիզկուլտուրա» -Ուսումնական պարապմունքների ավարտից հետո` մինչև քննաշրջանի սկսելը, օրը որոշում է հաստատությունը:

12-րդ դասարան

«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր)- 07.06.2017թ.

«Մաթեմատիկա» (գրավոր)-14.06.2017թ.

«Հայոց պատմություն»(գրավոր)- 21.06.2017թ.

«Ռուս գրականություն» (բանավոր` ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար)-   23.06.2017թ.

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր` ազգային փոքրամասնությունների դասարանների համար)- 23.06.2017թ.

«Ֆիզկուլտուրա»- ստուգարք՝ ուսումնական պարապմունքների ավարտից հետո` մինչև քննաշրջանի սկսելը, օրը որոշում է հաստատությունը:

Տեսանյութեր

Լրահոս