Բաժիններ՝

««Պեգասուսի» մուտքով անվտանգության հետ կապված խնդիրներ ընդհանրապես չեն լինի». Սերգեյ Ավետիսյան

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօրվա ասուլիսին հայտարարեց, որ երեկ «Պեգասուս» ավիաընկերությունից Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն նամակ է ստացվել, որ որոշ տեխնիկական խնդիրներ են առաջացել, և ավիաընկերության մուտքը դեպի հայկական շուկա անորոշ ժամանակով հետաձգվում է։

Միևնույն ժամանակ, նա նշեց, որ «Պեգասուսի» մուտքով անվտանգության հետ կապված խնդիրներ ընդհանրապես չեն լինի։

«Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ուղևորվում են դեպի Ստամբուլ, և ուսումնասիրելով շուկան՝ ավիաընկերությունը ցանկություն էր հայտնել մտնել հայկական շուկա, բայց այս հարցը ներկայումս անորոշ ժամկետով հետաձգված է»,- ասաց Սերգեյ Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ «Պեգասուս» ավիաընկերությունը թուրքական բյուջետային ավիաընկերություն է, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Ստամբուլում։ Իրականացնում է մշտական և չարթերային թռիչքներ Եվրոպայում և Թուրքիայում։ Հունիսի 1-ից Երևան-Ստամբուլ չվերթով թռիչքներ կիրականացնի վերոնշյալ ավիաընկերությունը: Թռիչքները կիրականացվեն շաբաթը 3 անգամ Ստամբուլից՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս