
Խառնեք քրքումը, իմբիրն ու կոկոսի յուղը և խմեք քնելուց առաջ. արդյունքը կզարմացնի ձեզ

Fithacker.ru-ն գրում է, որ այս ըմպելիքն օգտակար է առողջության համար, քանի որ պատրաստվում է բնական և օգտակար բաղադրիչներից։ Քրքումը մեղմացնում է ցավն արթրիտի դեպքում, օգնում է լյարդի դետոքսիկացիային, լավացնում արյան շրջանառությունը, օգնում է նյութափոխանակությանը։
Կոկոսի յուղը հարուստ է բազմաթիվ օգտակար ճարպերով և հակամիկրոբային ազդեցություն է ունենում, որոնք կարող են կանխարգելել նյութափոխանակության և որովայնի հետ կապված խնդիրները։ Սև պղպեղն ավելացվում է քրքումի յուրացմանը նպաստելու համար։ Ըմպելիքի մյուս բաղադրիչը՝ մեղրը, ամինաթթուներ է պարունակում, հանքանյութեր և վիտամիններ, որոնք կարող են խթանել նյութափոխանակությունը։
Բաղադրիչներ
• 2 բաժակ կոկոսի կաթ
• 1 թեյի գդալ քրքում
• մի փոքր իմբիր արմատ և 1 թեյի գդալ աղացած իմբիր
• քառորդ թեյի գդալ սև պղպեղ
• 1 ճաշի գդալ մեղր։
Պատրաստման եղանակը։ Խառնեք բոլոր բաղադրիչները՝ բացի մեղրից։ Դրեք կրակին և եռացրեք։ Դանդաղեցրեք կրակը, թողեք 5 րոպե։ Վերջում ավելացրեք մեղրը։ Խմեք տաք վիճակում։ Բացի նրանից, որ այս ըմպելիքը շատ օգտակար է, այն նաև շատ հեշտ է պատրաստվում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը