Գևորգ Կոստանյանը՝ նախարա՞ր. ի՞նչ է անելու Արփինե Հովհաննիսյանը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունում համառորեն լուրեր են շրջում, թե նախկին գլխավոր դատախազ Գևորգ կոստանյանը կարող է դառնալ արդարադատության նախարար:
Հաշվի առնելով Կոստանյանի գիտելիքները, անգլերենի իմացությունը, նաև ՄԻԵԴ-ում երկար տարիների աշխատանքը և այն ծավալի աշխատանքները, որ առաջիկայում սպասվում են առաջիկայում արդարադատության նախարարություն-Ազգային ժողով համակարգում, չի բացառվում, որ այդ լուրերն իրականության հող ունենան: Այդ դեպքում համոզված կարող ենք ասել, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կվերցնի ԱԺ մանդատը և, անխոս, կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։