Բաժիններ՝

«Այս տարի ծիրան ուտելու ենք, շատ ենք ուտելու». Գյուղատնտեսության փոխնախարար

«Եթե չնախատեսված, բնական, ոչ հաճելի անակնկալներ չլինեն, այս տարի բարենպաստ բերք կունենանք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ 2015 թվականին ունեինք աննախադեպ բերք՝ պտղի առումով. կար և՛ ծիրան, և՛ խնձոր, և՛ խաղող. «Նույն մեր հայկական խնձորը նույնիսկ մինչև հաջորդ տարվա մայիս ամիսը դեռևս սառնարաններում պահպանվել էր, ու մեզ դիմում էին, որ մենք իրացման խնդիրը կարգավորենք, ու բավականին մեծ քանակությամբ հանրապետությունից արտահանվեց Ռուսաստանի Դաշնություն և Վրաստան: Նախորդ տարի՝ ցրտահարության և կարկտահարության հետ կապված, ունեցանք ցածր բերք»:

Փոխնախարարի խոսքով՝ այս տարի այս պահի դրությամբ ընդավորների հետ կապված ցրտահարության խնդիր չունենք, եթե կա էլ, շատ չնչին է. «Հուսանք, որ տարին կլինի շատ բարենպաստ, և անպայման խնձորն ու տանձը շատ կունենանք: Ծիրանի առումով ասեմ, որ ծիրան ուտելու ենք, շատ ենք ուտելու, և հույս ունեմ, որ արտահանվելու է, որովհետև, ճիշտ է, գրանցվել է ցրտահարություն, բայց այս պահի դրությամբ այն աստիճանի չի վնասել ծիրանին, որ խնդիր ունենանք: Եթե այլ բնական, չնախատեսված անակնկալներ չունենանք, ինձ թվում է՝ կունենանք համեմատած նորմալ բերք, ու մեր քաղաքացին կօգտվի համեմատած մատչելի գներով»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս