Բաժիններ՝

«Կարծում եմ՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության առումով որոշ քայլեր արվում են ու արվելու են». Նուբար Աֆեյան

«Ես համաձայն եմ, որ Ցեղասպանության 100-ամյակից հետո՝ չպետք է բավարարվենք միայն վերապրումով, այլ պետք է աշխատենք դառնալու օրինակ ուրիշ ազգերի համար, թե ինչպես կարող են անցնել այդ ամենը, հետ զորանալ, երկիր սարքել ու օգնել ուրիշներին»,- այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ամերիկահայ հայտնի վենչուրային կապիտալիստ, գիտնական ու բարերար Նուբար Աֆեյանը:

Նա ասաց, որ ինքը լավատես է ու կարծում է, որ Հայաստանը փայլելու է ապագայում: Անդրադառնալով այսօր Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակին՝ Ն. Աֆեյանը նշեց, որ ժամանակի ընթացքում թե՛ ժողովուրդը, թե՛ կառավարությունը պետք է առաջադիմեն ու գնան դառնալու միջազգային մակարդակի երկիր. «Կարծում եմ՝ այդ քայլերն արդեն արվում են, բոլորս, անշուշտ, անհամբեր ենք, որովհետև այդքան ժամանակ սպասել ենք, որ անկախ երկիր ունենանք, ուզում ենք՝ շուտ ամեն ինչ լավանա, որ դառնա եվրոպական օրինակ: Չեմ ասում, թե շատ քայլեր չունենք անելու, բայց կարծում եմ՝ որոշ քայլեր արվում են ու արվելու են»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս