
Էլ Կլասիկո. հակամարտությունն ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով

Քիչ առաջ ավարտվեց «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում կայացած Էլ Կլասիկոն: «Ռեալ Մադրիդի» և «Բարսելոնայի» միջև հակամարտությունն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով:
Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի 28-րդ րոպեին Կազեմիրոյի գոլի շնորհիվ բացեցին տանտերերը: Հյուրերի պատասխան գնդակը չուշացավ. 33-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսին:
Ընդմիջումից հետո՝ 73-րդ րոպեին կատալոնացիները հաշվի մեջ առաջ անցան. փայլուն գոլի հեղինակ դարձավ թիմի կիսապաշտպան Իվան Ռաիկիտիչը: 85-րդ րոպեին հաշիվը հավասարեցնում է 83-րդ րոպեին Քարիմ Բենզեմայի փոխարեն խաղադաշտ դուրս եկած Խամես Ռոդրիգեսը:
Հանդիպման ավարտից վայրկյաններ առաջ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները ֆենոմենալ խաղ ցուցադրեցին և Մեսսիի գոլի շնորհիվ կարողացան հաղթանակ պարգևել երկրպագուներին:
Նշենք, որ 77-րդ րոպեին Մեսսիի նկատմամբ խախտում կատարելուց հետո կարմիր քարտ ստացավ և դաշտից հեռացվեց «Արքայական ակումբ» ավագ Սերխիո Ռամոսը:
«Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» 2:3