Բաժիններ՝

Վիգեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել ՌԴ ռազմակայանի զինծառայողի մահվան կապակցությամբ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ապրիլի 23­-ին ցավակցական հեռագիր է հղել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ ՀՀ­ում տեղակայված ՌԴ 102-­րդ ռազմակայանի պայմանագրային զինծառայող Դմիտրի Յալպաևի մահվան կապակցությամբ:

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, ՌԴ Հարավային ռազմական շրջանի և 102­րդ ռազմակայանի հրամանատարությանը, զոհվածի հարազատներին և մերձավորներին: Ընդունեք մեր զորակցությունն ու կարեկցանքը:

Հավաստիացնում եմ, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը` դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու և մեղավորներին պատժելու համար»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարի ցավակցական հեռագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս