6 բան, որ տեղի կունենա կրծքի հետ, եթե երկար ժամանակ սեռական հարաբերություն չունենաք
Fithacker.ru կայքը գրում է, որ սեռական հարաբերությունը հետաքրքիր ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա։ Կուրծքը ևս բացառություն չէ։ Ինչ տեղի կունենա կրծքի հետ, եթե երկար ժամանակ սեռական հարաբերություն չունենաք։
1. Կկորցնի առաձգականությունը։ Երկար ժամանակ սեռական հարաբերություն չունենալու արդյունքում կուրծքը կարող է կորցնել իր ձևն ու առաձգականությունը։
2. Կարող է փոքրանալ։ Սեռական հարաբերության ընթացքում մեծանում է արյան հոսքը դեպքը կուրծք։ Առանց խթանման զարկերակների մի մասը կարող է արգելափակվել։
3. Կարող եք մտերմություն չզգալ զուգընկերոջ հետ։ Կինը, ով երկար ժամանակ սեռական ակտիվություն չի ունեցել, բավական երկար ժամանակ կարող է դժվարություններ ունենալ զուգընկերոջ հետ հարմարվելու առումով։
4. Կրծքով կերակրումը կարող է առավել անհարմար դառնալ։ Կրծքով կերակրումը կարող է ազդել նաև սեռական հարաբերության ընթացքում հարմարավետության զգացման վրա։ Շատ կանայք են անհարմարություն զգում կրծքով կերակրելու ընթացքում։
5. Մեծանում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Վերջերս արված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կանայք, ովքեր ամսվա ընթացքում երկու անգամից ավելի սեռական հարաբերություն են ունենում, առավել քիչ են ենթարկվում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկին։
6. Կարող է փոխվել տրամադրությունը։ Երկար ժամանակ սեռական հարաբերություն չունենալու արդյունքում կարող է մեծանալ սթրեսի հավանականությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը