
Ծանր հանցագործությունների թիվը նվազել է

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության, որը ներկայացված է Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում, 2017 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում գրանցվել է 2570 հանցագործություն՝ 29-ով ավելի շատ, քան 2016-ի նույն ժամանակահատվածում։
Այդ թվում, ոչ մեծ ծանրության հանցագործությունների թիվը աճել է՝ 1210-ից հասնելով 1374-ի։ Միջին ծանրության հանցագործությունների թիվն աճել է 40-ով և կազմել 800։
Ծանր հանցագործությունների թիվը զգալիորեն նվազել է. այս տարվա առաջին 2 ամիսներին գրանցվել է 376 ծանր հանցագործություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 539-ի դիմաց։
Առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է 3-ով՝ 32-ից հասնելով 29-ի։