Հայաստանի պետական պարտքն ավելացել է 35 մլն դոլարով

ՀՀ պետական պարտքը 2017 թվականի մարտին կազմել է 5 մլրդ 996.2 մլն ԱՄՆ դոլար: ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներըի համաձայն, փետրվարին ՀՀ պետական պարտքը կազմել էր 5 մլրդ 961.2 մլն դոլար: Մարտին այն ավելացել է 35 մլն դոլարով:

Ընդ որում, մարտին ՀՀ պետական պարտքի շուրջ 5 մլրդ 478.3 մլն դոլարը ՀՀ կառավարության պարտքն է: Այն փետրվարի 5 մլրդ 450 մլն ցուցանիշը գերազանցում է 28.3 մլն դոլարով: Այդ թվում մարտին արտաքին պարտքը կազմել է 4 մլրդ 309.6 մլն դոլար, որը փետրվարի նկատմամբ ավելացել է 7.9 մլն դոլարով: Ներքին պարտքը մարտին կազմել է 1 մլրդ 168.7 մլն դոլար, իսկ փետրվարին` 1 մլրդ 148.3 մլն: Մարտին ներքին պարտքն ավելացել է 20.4 մլն դոլարով:

ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը մարտին կազմել է 517.9 մլն, իսկ փետրվարին` 511.2 մլն դոլար: Այն ավելացել է 6.7 մլն դոլարով:

Տեսանյութեր

Լրահոս