«Անդրեա Պիռլոն՝ «Չելսիո՞ւմ». Չգիտեմ՝ ինչո՞ւ է ինչ-որ մեկը նման լուրեր հորինում». Անտոնիո Կոնտե
«Նյու Յորք Սիթիի» կիսապաշտպանը չի լինի «կապույտների» մարզչական շտաբում:
«Ես ինչ ասես որ չեմ լսել: Խոսակցությունները Պիռլոյի մասին ինձ շատ զարմանալի են թվում, որովհետև Անդրեան դեռ խաղում է և ուզում է շարունակել:
Ես չգիտեմ՝ ինչո՞ւ է ինչ-որ մեկը նման իրավիճակ հորինում»,- Կոնտեին է մեջբերում Metro-ն:
Վերջին ամիսների ընթացքում Պիռլոյին մի քանի անգամ նկատել են «Չելսիի» խաղերին և ակումբի մարզաբազայում:
Ավելի վաղ, այս շաբաթ The Times-ը հաղորդել էր, որ Կոնտեն ուզում է իտալացի կիսապաշտպանին դարձնել իր օգնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը